Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

Ամռան տաք մեկնարկի հոգսերը

Մինչեւ վերջերս բժիշկները մեզ հորդորում էին զգուշանալ հատկապես սրտանոթային եւ հիպերտոնիկ հիվանդությունների գարնանային սրացումներից՝ կապված անկայուն եղանակի, մթնոլորտային ճնշման եւ մագնիսական դաշտի կտրուկ տատանումների հետ։

 

Անակնկալով սկսվեց նաեւ ամառը։ Երեկ Երեւանում 35 աստիճան շոգ գրանցվեց։ Հունիսի առաջին օրերին ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը եւս անհանգստություն պատճառեց սրտանոթային եւ հիպերտոնիկ, ինչպես նաեւ քրոնիկ հիվանդություններ ունեցողներից շատերին։

 

Երեւանի «Շտապբուժօգնություն» պետական ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանից ճշտեցինք, որ անցած երկու օրերին գրանցված 470–480 կանչերի զգալի մասը հենց ջերմաստիճանի կտրուկ տատանման հետ է կապված եղել, հիմնականում, սրտանոթային խնդիրներ, արյան ճնշման կտրուկ բարձրացման դեպքեր։ «Կանչերից 70–80–ը՝ հիմնականում սրտանոթային կամ հիպերտոնիկ հիվանդությունների սրացումներ, հոսպիտալացվել են։ Մյուսներին՝ մոտ 400 երեւանցիների, մեր բրիգադները բժշկական օգնություն են ցուցաբերել տնային պայմաններում։ Եղել են հիվանդներ, որ հրաժարվել են հոսպիտալացումից, ինչի արդյունքում կրկնակի կանչեր են արձանագրվել»,–ասաց Թագուհի Ստեփանյանը։ Նշենք, որ շտապբուժօգնության կարիքն զգացածների թվում արեւահարվածներ չեն եղել։ Սա խոսում է այն մասին, որ երեւանցիները որոշակիորեն պաշտպանվում են արեւից։ Ամռանն ուրիշ ի՞նչ կերպ պահպանել առողջությունը կամ խուսափել սրացումներից։ Խորհուրդ է տալիս «Քանաքեռ–Զեյթուն» բժշկական կենտրոնի թերապեւտիկ բաժանմունքի վարիչ Կարինե Հովհաննիսյանը. «Առաջին հերթին բոլորը պետք է խուսափեն կեսօրվա ժամերին արեւի ուղիղ ճառագայթներից։

 

Ամռան շոգին զովը որքան էլ հաճելի է, սակայն լուրջ վտանգ են օդորակիչները։ Անգամ կատարյալ առողջ օրգանիզմը դժվար է տանում ջերմաստիճանի կտրուկ տատանումը։ Հատկապես երեւանյան ծանրաբեռնված փողոցներում լարված մեքենա վարողները խելամիտ չեն վարվում, երբ սառեցված մեքենայից միանգամից դուրս են գալիս արեւի տակ։ Բնակարաններում եւս կարիք չկա օդորակիչներով ջերմաստիճանը կտրուկ իջեցնել։ Մանավանդ, եթե տանը երեխաներ կամ հիվանդներ կան։ Կտրուկ տաք ու սառից առանձնակի պիտի զգուշանան սրտանոթային եւ հիպերտոնիկ հիվանդություններ ունեցողները։ Փոքր–ինչ սրացում նկատվելու դեպքում անմիջապես պետք է դիմեն մասնագետին։ Ամռան շոգին պետք է խուսափել նաեւ սաունաներից, տաք վաննաներից»,–հորդորում է բժիշկը։ Շոգ օրերին ուշադիր պետք է լինել նաեւ սննդամթերքի պահպանման հարցում։ Անգամ տան պայմաններում պատրաստված կերակուրները կարող են վտանգ ներկայացնել, եթե թեկուզ կարճ ժամանակով սառնարանում չպահվեն։ Շոգին վտանգավոր է նաեւ անհամատեղելի սնունդների միաժամանակ ընդունումը։ Չմոռանանք, որ հատկապես ամռանը մեր առողջության համար լուրջ վտանգ կարող են հանդիսանալ նաեւ փողոցում վաճառվող ուտելիքները։

Հեղինակ. Անահիտ ՀԱՅԹԱՅԱՆ
Սկզբնաղբյուր. hhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ